Ադրբեջանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Մարկ Լիբին ապատեղեկատվություն է որակել Հայաստանին ԱՄՆ-ի կողմից զինելու մասին ադրբեջանական լրատվամիոջոցների հրապարակած տեղեկությունները, շեշտելով, որ դա տարածում են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններն ավելի բարդացնել ձգտող ուժերը։ Դեսպանը հրաժարվել է լրացուցիչ մեկնաբանություններ տալ Հայաստանի և Միացյալ Նահանգների համատեղ վարժանքների վերաբերյալ։                
 

Ստոլտենբերգը, Կուրցը, Մերկելը, Մակրոնն ու Միշելը շնորհավորել են Բայդենին

Ստոլտենբերգը, Կուրցը, Մերկելը, Մակրոնն ու Միշելը շնորհավորել են Բայդենին
08.11.2020 | 18:10

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը շնորհավորել է դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենին: «Շնորհավորում եմ ձեզ, Ջո Բայդեն և Կամալա Հարիս, ԱՄՆ հաջորդ նախագահի և փոխնախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ», - գրել է նա Twitter-ում:


Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը ևս շնորհավորել է Ջո Բայդենին.
«Շնորհավորում ենք Ջո Բայդենին՝ ԱՄՆ նորընտիր նախագահին: Եվրոպան և ԱՄՆ-ը կիսում են արժեքների համակարգը` արժեքների, որոնք մենք միասին պահպանում ենք: Ուրախ ենք մեր հետագա համագործակցության համար», - գրել է Կուրցը Twitter-ում:
«Սրտանց շնորհավորում եմ: ԱՄՆ քաղաքացիները որոշում են կայացրել: Ջո Բայդենը կդառնա ԱՄՆ 46-րդ նախագահը: Իմ սրտի խորքից մաղթում եմ նրան երջանկություն և հաջողություն, շնորհավորում եմ Կամալա Հարիսին, որն ընտրվել է իր երկրի առաջին փոխնախագահ», - նշված է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի շնորհավորանքում, որը տեղադրվել է մամուլի ծառայության Twitter-ում:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նույնպես շնորհավորել է Ջո Բայդենին:
«Ամերիկացիներն ընտրել են իրենց նախագահին: Շնորհավորում ենք Ջո Բայդենին և Կամիլա Հարիսին: Մենք շատ անելիքներ ունենք այսօրվա մարտահրավերներին դիմակայելու համար: Եկեք միասին գործենք», - գրել է Մակրոնը Twitter-ի իր էջում:
Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը ԵՄ-ի անունից հայտարարությամբ է հանդես եկել՝ շնորհավորելով Ջո Բայդենին և Կամալա Հարիսին: «ԵՄ-ն ուշադիր հետևում է ԱՄՆ նախագահի և Կոնգրեսի ընտրություններին: Մենք հաշվի ենք առնում ընտրական գործընթացից ստացված վերջին տվյալները: Այս հիմքի վրա ԵՄ-ն շնորհավորում է ընտրված նախագահ Ջո Բայդենին և փոխնախագահ Կամալա Հարիսին բավարար ձայներ հավաքելու կապակցությամբ», - ասված է հայտարարության մեջ:

Դիտվել է՝ 2274

Մեկնաբանություններ